Երեւանի մի շարք փողոցներ կանվանափոխվեն: Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտին կից Մայիսյան փողոցը կվերանվանվի հայ մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանի անվամբ:
Նուբարաշեն վարչական շրջանի 13–րդ փողոցը կանվանակոչվի Նոր Զմյուռնիա անվամբ։
Բագրեւանդ փողոցից մինչեւ Թեւոսյան փողոց ձգվող ճանապարհահատվածը կանվանակոչվի հայտնի վիրաբույժ, սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Միքայելյանի անվամբ։