Ռուս-իրանական գործարար խորհրդի նախագահ Վլադիմիր Օբիդենովը հայտարարել է, որ Իրանը կարող է արեւմտյան մի շարք արտադրողների փոխարինել կենցաղային քիմիայի, բժշկության ոլորտներում: Օբիդենովն ընդգծել է, որ Իրանում բավական զարգացած են բժշկությունը, դեղագործությունն ու բժշկական տուրիզմը, շինարարական եւ հարդարման նյութերի արտադրությունը:
Ուկրաինայում պաերազմի սկսվելուց ի վեր Ռուսաստանում ներդրումների կասեցման եւ ներմուծումների դադարեցման մասին են հայտարարել ոլորտի առաջատարներ Unilever (Dove, Domestos, Cif, Axe, Rexona), Procter & Gamble (Ariel, Always, Head & Shoulders, Fairy, Gillette), ինչպես նաեւ Johnson & Johnson (Listerine, Clean & Clear, Carefree) ընկերությունները: