ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին։
Ըստ փաստաթղթի՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները լինելու են այդ ոլորտում սպառնալիքներին հակազդելու համակարգումը, ահաբեկչական եւ այլ հանցավոր նպատակներով տվյալների փոխանակման բացահայտումը եւ կանխարգելումը:
Համաձայնագիրը ստորագրել են ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: