ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաշելեն հայտարարել է, որ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման սկզբից ի վեր զոհվել է 2072 խաղաղ բնակիչ, նրանց թվում՝ 169 երեխա։ Զոհերի մեծ մասը Դոնբասում է։
Բաշելեն հայտնել է, որ ավելի քան 2800 մարդ վիրավորվել է, որոնց թվում՝ 272 երեխա։
ՄԱԿ-ն ընդգծել է, որ զոհերի եւ տուժածների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել՝ շարունակվող ռազմական գործողությունների պատճառով ստուգված տեղեկատվությունն ուշացման պատճառով։