ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ՌԴ փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը Մոսկվայում քննարկել են հայ-ռուսական առեւտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը:
Ըստ ՀՀ Կառավարության՝ կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկվող Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման թեմային: