Վենետիկի բիենալեին՝ ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին, հայաստանյան տաղավարը կներկայանա «Ղարիբ» նախագծով (համադրողներ՝ Անի Դավիդյան, Ելենա Սորոկինա, արվեստագետ՝ Անդրիուս Հարությունյան):
Բիենալեին ներկա կլինեն նաեւ ՀՀ ԿԳՍՄ փոխնախարար Արա Խզմալյանը եւ Մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, որոնք ապրիլի 21-23-ը կմեկնեն Վենետիկ:
Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեն տեղի կունենա 2022-ի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը՝ The Milk of Dreams խորագրով: