Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Անգոլայի կառավարությունը ալմաստների համաշխարհային խորշորագույն արտադրողներից մեկի՝ բրիտանական De Beers ընկերության հետ ներդրումային համաձայնագիր է ստորագրել երկրի հյուսիս-արեւելքում ալմաստների հետախուզման եւ արդյունահանման շուրջ:
Պարտավորագիրը նախատեսված է 35 տարվա համար եւ աֆրիկյան երկրի ալմաստների հատվածի կարգավորչի գործառնություններ կատարող Անգոլայի Endiama պետական ընկերության հետ համատեղ De Beers-ին ընձեռում է ալմաստների հետախուզման եւ արդյունահանման իրավունք:
Պորտուգալական Lusa գործակալության տվյալներով՝ De Beers-ն ալմաստների հետախուզում կկատարի շուրջ 20 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածությամբ երկու տեղամասերում՝ Հարավային Լունդայի եւ Հյուսիսային Լունդայի նահանգներում:
Ներկայիս համաձայնագիրը նշանավորում է De Beers-ի վերադարձն Անգոլա 20-ամյա ընդմիջումից հետո: Բոտսվանայից հետո Անգոլան չափերով ալմաստների երկրորդ արտադրողն է Աֆրիկայում: Մինչեւ կորոնավիրուսի համավարակը Անգոլան տարեկան արդյունահանել է 9 միլիոն կարատից փոքր-ինչ ավելի ալմաստ:
Անգոլայում ալմաստների հիմնական մասը՝ շուրջ 75%-ը, արդյունահանվում է Հարավային Լունդայի նահանգի Կատոկա հանքավայրում: De Beers-ը մտնում է Anglo American հանքարդյունահանման կորպորացիայի կազմի մեջ, որը վերջինիս բաժնետոմսերի 85%-ի սեփականատերն է: