Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի մասնակցությամբ ապրիլի 20-ին Բաքվում ընդլայնված կազմով հանդիպումից հետո տեղի է ունեցել Ադրբեջան-Ղրղզստան փաստաթղթերի ստորագրման արարողությունը։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ալիեւը եւ Ժապարովը ստորագրել են «Ադրբեջանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության միջեւ ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը»։
Ադրբեջանի եւ Ղրղզստանի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ ստորագրվել է եւս 9 փաստաթուղթ։