Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ԵՄ-ի մի շարք երկրներ առաջարկել են Ռուսաստանից միջուկային վառելիքի ներմուծումը դադարեցնել, ռուսական նորությունների հեռուստաալիքներն արգելել, ռուսաստանցիներին այցագրեր չտրամադրել եւ Կրեմլին առնչվող ֆիզիկական անձանց ու ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել:
Եվրահանձնաժողովն այժմ աշխատում է էներգիայի այլընտրանքային աղբյուրների հասանելությունն ավելացնելու ուղղությամբ՝ ռուսաստանյան նավթից հրաժարվելու գինը կրճատելու նպատակով: Միեւնույն ժամանակ ԵՀ-ն Գերմանիային ու մի շարք այլ դիմադրող երկրներին փորձում է համոզել՝ միանալու վերանշյալ պատժամիջոցին:
Գործակալության տվյալներով՝ նշված պատժամիջոցներից ոչ մեկը պաշտոնապես չի առաջարկվել, ԵՄ երկրները դրանց նկատմամբ տարբեր դիրքորոշում ունեն: