Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատվիրակությունները շարունակում են Ուկրաինայում իրադրության կարգավորման, Կիեւի չեզոք, արտադաշինքային, ոչ միջուկային կարգավիճակի ապահովման շուրջ բանակցությունները:
«Օրակարգում են ապառազմականամման եւ ապաազգայնականացման հարցերը, ռուսերենի պաշտոնական կարգավիճակի վերականգնումը, ժամանակակից տարածքային իրողությունների ճանաչումը, այդ թվում եւ Ղրիմի ռուսական պատկանելիությունն ու Դոնեցկի եւ Լուգանսկի անկախությունը»,- շեշտել է Զախարովան:
Ռուս դիվանգետը հավելել է, որ Կիեւը փորձում է ձգձգել Մոսկվայի հետ բանակցությունները:
«Եթե Կիեւի ռեժիմը հանձնառու է իր ցանկությանը, որն արտահայտվել է հրապարակայնորեն եւ հաստատվել է, այն է՝ բանակցություններ վարել, ուրեմն պետք է անցնի պայմանավորվածությունների իրատեսական տարբերակների որոնումներին»,- ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: