Ասել թատրոն եւ կողքին չդնել «ժամանակակից» բառը, նշանակում է ուղղակի թանգարան դարձնել։ Երբ մենք փառատոների ենք գնում, հաճախ են մեզ ասում՝ «ինչպե՞ս եք այդքան խիտ զգացել գործը, այդքան տաք»։ Ինքներս չենք նկատում այդ ջերմությունը, որովհետեւ այդպես ենք ապրում։ Իսկ ուրիշները միշտ նշում են՝ «ավելի գունեղ ու յուրահատուկ եք զգացել»։