«Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանական գիտահետազոտական ինստիտուտի գիտական խմբի ղեկավար Կամիլ Խաֆիզովը հայտարարել է, որ ՌԴ-ում կորոնավիրուսի «Դելտա» տարատեսակով ախտահարումներ արդեն գործնականում չկան, բայց այն կարող է վերադառնալ, եթե ինչ-որ տեղ պահպանվի դրա աղբյուրը, իսկ բնակչությունը կորցնում է իմունիտետն այս մանրէահիմքի նկատմամբ:
Խաֆիզովը հավելել է, որ «Դելտա» մանրէահիմքով ախտահարման եզակի դեպքեր գրանցվել են մարտի վերջին եւ ապրիլի սկզբին, դրանից հետ «Դելտա» արդեն չի գրանցվել:
«Համենայն դեպս նմուշների թվում, որոնք հաջորդակարգված եւ ներբեռնված են տվյալների VGARus բազայում»,- ընդգծել է նա: Խաֆիզովը պարզաբանել է, որ այն բանից հետո, երբ մարդկանց մեծամասնությունն իմունիտետ է ստանում որոշակի մանրէահիմքի նկատմամբ, վիրուսի այդ տարատեսակի համար պայմանները փոխվում են, եւ այն պակաս «հաջողություն» է ունենում՝ տեղը զիջելով այլ տարատեսակների:
«Այդ ժամանակ այս տարատեսակով պայմանավորված հիվանդացության ինչ-որ աճ կարող է տեղի ունենալ, թեեւ դա կարող Է նաեւ չլինել»,- նշել է համաճարակաբանը: