Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությանը ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանի անհատական նվաճումների՝ խաղարկության կայքի պաշտոնական բաժնում զետեղվել է Թուրքիայի դրոշը, ինչպես նաեւ այդ երկրի անգլերեն անվան (Turkey) հապավումը (TUR):
Հայաստանի շախմատի ազգային հավաքականի նախկին անդամ, Միացյալ Նահանգների շախմատի ներկայիս հավաքականի անդամ Լեւոն Արոնյանը, դատելով վերը նշված փաստերից, տեխնիկական վրիպակի կամ մեզ անհայտ այլ պատճառներով խաղարկությունում պաշտոնապես ներկայացվել է իբրեւ Թուրքիայի հավաքականի շախմատիստ:
Խաղարկության կազմակերպիչներն առանձնապես չեն շտապում շտկել տարակուսելի վրիպակը: