ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան ուրախություն է հայտնել կոնգրեսականներ Քերոլին Մալոնիի եւ Գաս Բիլիրակիսի՝ Կոնգրեսում ներկայացրած Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագիծի համահեղինակ լինելու կապակցությամբ:
«Թեեւ Հայոց ցեղասպանության սարսափը երբեք չի կարող չեզոքանալ, մենք կարող ենք երաշխավորել, որ ապագա սերունդները դա երբեք չեն մոռանա։ Ես հպարտ եմ, որ միանում եմ իմ գործընկերներին որպես Հայոց ցեղասպանության դասավանդման վերաբերյալ օրինագծի համահեղինակ»,- թվիթերյան գրառման մեջ նշել է կոնգրեսականը: