Ըստ Եվրաստատի՝ մարտ ամսվա համար ապրիլի 21-ին հրապարակված վերջնական գնահատման մեջ նշվել է, որ նախորդ ամսին եվրոյի գոտում գնաճը հասել է բացարձակ ռեկորդի՝ 7,4%-ի տարեկան հաշարկով, ավելանալով փետրվարի 5,9 %-ից:
Ապրիլի 1-ին իր նախնական հաշվետվությունում եվրոյի գոտում գնաճը Եվրոստատը գնահատել էր 7,5%:
Եվրաստատի տվյալներով՝ եվրոյի գոտու 19 երկրներում գնաճը փետրվարին աճել է մինչեւ 5,9%, ինչն արդեն ռեկորդային ցուցանիշ է վերջին 25 տարվա ընթացքում: Եվրամիության 27 երկրներում գների աճը տարեկան հաշվարկով փետրվարին կազմել է արդեն 6,2%:
Ընդհանուր գնաճում, փորձագետների գնահատմամբ, հիմնական ավանդը ներդրել են թանկացած էներգակիրները, ինչպես նաեւ Եվրոպայի կենտրոնական բանկի գերմեղմ դրամական քաղաքականությունը: