Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ինամուլլա Սամանղանին հայտնել է, որ երկրի կառավարությունը որոշում է ընդունել արգելափակելու TikTok սոցիալական ցանցն՝ իբրեւ բարոյազուրկ հավելված:
«Նախարարների կաբինետի որոշմամբ՝ կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պարտավոր է արգելափակել PUBG խաղերը եւ TikTok անվանումով հավելվածը, որոնք մոլորության մեջ են գցում աճող սերնդին»,-թվիթերյան գրառման մեջ շեշտել է Սամանղանին:
Թալիբների նախարարների կաբինետը նաեւ կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հանձնարարել է թույլ չտալ բարոյախոսական բովանդակության նյութերից ու ծրագրերից զուրկ հրապարակումները: