Բուլղարիայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Իսրայելյանը դարձել է ոսկե մեդալակիր:
60 կգ քաշային կարգի մրցումների եզրափակիչում հայ մարզիկը համոզիչ հաղթանակ է տարել Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Բորիսովի նկատմամբ: Եվրոպայի նորընծա չեմպիոնն այս առաջնությունում տարել է հինգ հաղթանակ, որից 3-ը՝ նոկաուտով: Նրան պարգեւատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
67 կգ քաշային Արես Հակոբյանը եզրափակիչ մարտում պարտություն է կրել եւ բավարավել է արծաթե մեդալով: Երեկոյան մրցահերթում ոսկե մեդալի համար կպայքարի նաեւ 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: