Ուկրաինայի Դենիս Շմիգալը հայտարարել է, որ ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն Համաշխարհային բանկի հետ համաձայնագիր է ստորագրել Ուկրաինային 88,5 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ տալու շուրջ: Դրամաշնորհը տրամադրվելու է Տնտեսական վերականգնման ոլորտի զարգացման քաղաքականության նպատակային ֆոնդից:
Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասն ավելի վաղ հայտարարել էր, որ բանկը մարտական գործողություններից Ուկրաինային հասցված վնասը գնահատել է 60 միլիարդ դոլար:
Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային նստաշրջանի միջոցառումների շրջանակներում անցկացված կլոր սեղանի ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինան, ըստ նախնական գնահատումների, 550 միլիարդ դոլար է կորցրել ավերածությունների հետեւանքով: