Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնակցող ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը 1/4 եզրափակիչում 1,5:0,5 հաշվով հաղթել է փորձառու Վեսլի Սոյին: Նրա հաջորդ մրցակիցը ԱՄՆ-ն ներկայացնող իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան է, որը «Արմագեդոնում» հաղթել է Ջեֆրի Սյոնգին:
Ամերիկայի գավաթի խաղարկության մրցանակային հիմնադրամը 200 հազար դոլար է: Հաղթողը կստանա 50 հազար դոլար, 2-րդ տեղը` 35 հազար դոլար պարգեւավճար: Նվազագույն պարգեւավճարը 12 հազար դոլար է: