Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը բելգիական Soir պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ բոլոր երկրների՝ զենքի միագումար մատակարարումները Ուկրաինային մի քանի անգամ գերազանցում են ԵՄ-ի բյուջեից հատկացված 1,5 միլիարդ եվրոն:
Դեռեւս մարտի սկզբին Ուկրաինային կարիքների համար Եվրահանձնաժողովը միջոցները տրամադրել է Եվրոպայի խաղաղության հիմնադրամից:
Բարձրագույն հանձնակատարը պարզաբանել է, որ Եվրամիության երկրները զուգահեռաբար զինամթերք են մատակարարում Ուկրաինային՝ անկախ ԵՄ-ի բյուջեից հատկացված ռազմական օգնության: Նա հավելել է, որ որոշ երկրներ դրա համար ծախսել են իրենց ռազմական բյուջեի մինչեւ մեկ երրորդ մասը:
Բորելը միաժամանակ ընդգծել է, որ Եվրոպայի առաջին տնտեսությունը՝ Գերմանիան, մտադիր է Կիեւին տրամադրելու 1 միլիարդ եվրոյի սպարառազինություն սեփական միջոցներից, որոնք առանչություն չունեն Եվրամիության բյուջեի հետ:
Ավելի վաղ բարձրագույն հանձնակատարն իր թվիթերյան գրառման մեջ հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը կլուծվի ռազմական ճանապարհով:
Եվրամիության գլխավոր դիվանագետը նաեւ նշել էր, որ զենքը կմատակարարվի Ուկրաինայի կարիքներին համապատասխան։