ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա ՇամդասանինԺնեւում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ վարչությունը տվյալներ չունի այն մասին, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ժամանակ կատարվել են ցեղասպանական գործողություններ:
Ուկրաինայի տարածքում աշխատող ՄԱԿ-ի առաքելությունն, ընդսմին, Բուչայում ռուս զինվորականների ձեռքով խաղաղ բնակիչների հինգ տասնյակ կանխամտածված սպանության դեպք է արձանագրել։ «Նման գործողությունները հավասարվում են պատերազմական հանցագործություններին»-, ասված է առաքելության զեկույցում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրեր առաջ հայտարարել էր, թե Ուկրաինայի իրադարձություններն իրեն ցեղասպանություն են թվում՝ նշելով, որ գնահատականը պիտի իրավաբանները տան: Դրանից առաջ էլ նա համանման հայտարարություն էր արել Այովա նահանգում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլում կտրականապես դեմ են Բայդենի այդ հայտարարություններին: Նա անթույլատրելի եւ աններելի է համարել հռետորաբանությունը մի երկրի ղեկավարի, որի ռումբերից հարյուր հազարավոր մարդիկ են մահացել ամբողջ աշխարհում: