Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն քաղաքացիներին հորդորել է Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի տոնակատարության ժամանակ հրաժարվել Z խորհրդանիշից, մասնավորապես ձեռնպահ մնալ այդ խորհրդանիշը պատկերող հանդերձանքից, հակառակ դեպքում սպառնալով պատասխանատվության ենթարկել այդ հորդորն անտեսողներին։
Z տառը դարձել է ռուսական բանակի խորհրդանիշը Ուկրաինայի դեմ սկսած պատերազմում։ Ռուսաստանում եւ այլ երկրներում Z-ն կիրառվում է ի նշան աջակցության Մոսկվայի գործողություններին։