ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ թեկուզ հենց վաղը պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նստելու բանակցությունների սեղանի շուրջ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։
Միաժամանակ նա նշել է, որ Եվրոպան կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային եւ կավելացնի այդ աջակցությունը՝ Ուկրաինայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Մոսկվայի փորձերը կանխելու համար։ Բորելը նաեւ խոստովանել է, որ նոր պատժամիջոցների, մասնավորապես էներգետիկ էմբարգոյի հարցում միաձայնություն չկա։
«Առաջիկա օրերին կվերադառնանք պատժամիջոցների խնդրին, սակայն որոշ պետություններ արդեն ասել են, որ վետո են դնելու հավաքական որոշումների վրա»,- շեշտել է Բորելը՝ պարզաբանելով, որ դա վերաբերում է նաեւ էներգակիրների գների սահմանմանը։