Վատիկանը Ուկրաինայի պատերազմի պատճառով չեղարկել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ Ռուսաստանի պատրիարք Կիրիլի՝ առաջիկա հունիսին Երուսաղեմում նախատեսված հանդիպումը։ Առաջին անգամ կաթոլիկ եկեղեցու ղեկավարը եւ ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը հանդիպել են 2016-ին Կուբայում։ Ֆրանցիսկոս պապն արգենտինական La Nación պարբերականին տված հարցազրույցում ափսոսանք է հայտնել հանդիպումը չեղարկելու համար:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հավելել է՝ պատերազմի ընթացքում հանդիպումը կարող է մեծ շփոթություն առաջացնել։