Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն գրառում է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
«Ավելի քան մեկ դար առաջ Կլեմանսոն գրել է. «Մենք սկսում ենք խոսել Հայաստանի վիլայեթներում նոր ողբերգությունների մասին։ Գիտենք՝ ինչ է նշանակում այս բառը: Սա հայերի մեթոդական կոտորածի պաշտոնական մեղմասությունն (էվֆեմիզմ) է»: Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերին»,- Թվիթերի իր պաշտոնական էջում գրել է սենատոր Բուայեն: