ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի հրամանատար Իգոր Կիրիլովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է առաջիկայում դիմելու սադրանքների՝ ռուսական կողմին քիմիական, կենսաբանական կամ մարտավարական միջուկային զենք կիրառելու համար մեղադրելու համար։
Կիրիլովը հիշեցրել է, որ փետրվարի 27-ին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության մտադրության մասին՝ քիմիական եւ կենսաբանական զենք կիրառել «կեղծ դրոշի տակ»՝ ուկրաինական բնակչությանն ու աշխարհին վախեցնելու համար։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը քաղաքական նպատակներին հասնելու համար նման նախագծեր առաջին անգամ չէ, որ իրականացրել է:
«Տեղեկատվական սադրանքի ամենավառ օրինակը ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի 2003 թվականի փետրվարի 5-ի ելույթն է»,- ընդգծել է Կիրիլովը։
Զորահրամանատարը նաեւ օրինակ է բերել 2017-ին Սիրիայում զարինի ենթադրյալ օգտագործման սադրանքը, որը հանգեցրեց հրթիռային հարձակման Սիրիայի «Շայրաթ» օդանավակայանի վրա, իսկ 2018 ին՝ Բարզի եւ Ջամրայի վրա:
«Եվ միայն ռուսական կողմից Հաագա բերված՝ այդ իրադարձությունների ականատեսների ցուցմունքները բացեցին համաշխարհային հանրության աչքերը կատարվածի վրա»,- հավելել է Կիրիլովը: Նա ընդգծել է, որ առ այսօր ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել այդ սադրանքների համար: