Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հեռախոսով քննարկել են միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների ներկա իրավիճակը։
«Եվրոպական երեք երկրներ, Ռուսաստանն ու Չինաստանը պատրաստ են համաձայնագիր կնքելու,- ասել է Իրանի արտգործնախարարը եւ հավելել, որ ԱՄՆ կառավարությունը պետք է որոշում ընդունի եւ շտկի Սպիտակ տան որդեգրած նախկին սխալ քաղաքականությունը։ Աբդոլլահիանը նշել է նաեւ, որ այս պահին լուծման դիվանագիտական ճանապարհը լավ է աշխատում։