Արցախի Տեղեկատվական շտաբը հայտարարել է, որ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է Արցախի կառավարության մի «որոշում», ըստ որի մինչեւ 2022-ի ապրիլի 30-ն իբր Ստեփանակերտի բնակչությունը պետք է տարհանվի։
Տեղեկատվական շտաբից տեղեկացրել են, որ վերոնշյալը չափազանց փնթի ձեւով պատրաստված եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ջանասիրաբար տարածված բացահայտ ապատեղեկատվություն է եւ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։
Արցախի Տեղեկատվական շտաբը հորդորում է Արցախի եւ ՀՀ քաղաքացիներին՝ հետեւել միայն պաշտոնական լրահոսին եւ չտրվել հակառակորդի սադրանքներին։