Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին անցկացված երկրի նախագահի ընտրությունների երկրորդ ու որոշիչ փուլի քվեարկության նախնական տվյալներով առաջ է անցել իր մրցակից, Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ներկայացուցիչ Մարին Լը Պենից։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով Էմանուել Մակրոնի օգտին քվեարկել է ընտրողների 58,54%-ը կամ Ֆրանսիայի 18,7 միլիոն քաղաքացի։ Մարին Լը Պենի օգտին քվեարկել է ընտրողների 41,46% -ը կամ 13,2 միլիոն քաղաքացի։
Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում, նախնական հաշվարկներով, քվեարկությանը մասնակցել է երկրի քաղաքացիների 63,23%-ը: 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ ընտրատեղամասեր է գնացել ավելի քիչ քաղաքացի:
Ընտրությունների երկրորդ փուլի Էքզիթ փոլի արդյունքների հրապարակումից հետո Ֆրանսիայում անկարգություններ են սկսվել։ Կան տուժածներ։