Իսպանիայի Մենորկա քաղաքում անցկացված շախմատի բաց մրցաշարում Հայաստանի պատվիրակներ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը 7 հնարավորից վաստակել են 5,5-ական միավոր:
Հայաստանցի շախմատիստները հինգ շախմատիստների հետ բաժանել են 2-8-րդ տեղերը, իսկ ահա լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել են համապատասխանաբար 3-րդ եւ 4-րդ տեղերը: Մրցաշարի հաղթող է դարձել 6 միավոր վաստակած հնդիկ գրոսմայստեր Գուկեշը: