Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ինչպես նաեւ աշխարհի երկրների առաջնորդներ, դիվանագետներ, խորհրդարանականներ, մտավորականներ, քաղաքական եւ հասարկական գործիչներ, հոգեւորականներ, լրագրողներ եւ այլք:
Մասնավորապես ուղերձ են հղել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը, Արգենտինայի փոխվարչապետ Քրիստինա Կիրշները, Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Նինա Կասիմատին, Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուnն, Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի անդամ Խերտ յան Սեխերսը, Ֆրանսիացի սենատոր Քրիստիան Կամբոնը եւ այլք:
Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ են հղել նաեւ Իսպանիայի Կոնգրեսի անդամ Անտոն Գոմեզ Ռեինոն, Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլեր Ալտերմատը, Իտալիայի պատգամավորների պալատի անդամ, Լեգա կուսակցության անդամ Ջուլիո Չենտեմերոն, Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն, Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլեր Ալտերմատը, Լիտվայի Վարենա քաղաքի քաղաքապետ Ալգիս Կաշետան, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ջեքի Սփիերը եւ Ադամ Շիֆը, Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը, Հայաստան-Միացյալ Թագավորություն խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընը, Իտալիայի Միջխորհրդարանական միության Իտալիա-Հայաստան բարեկամության խումբը, եգիպտական «Մաաթ» հիմնադրամի ղեկավար Այման Օքեիլը, եգիպտական «Վիտո» պարբերականիի գլխավոր խմբագիր Էսսամ Քամիլը, Միացյալ Նահանգների եւ արեւմտաեվրոպական երկրների սենատորներ, կոնգրեսականներ, խորհրդարանականներ եւ այլք:
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու կոչով հանդես են եկել Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, մասնավորապես Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը, Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը, «Քուրդիստան» կոմիտեի համանախագահ Սլո Դրբոյանը:
Հայաստանում ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հարգանքի տուրք են մատուցել ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները, մասնավորապես Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեւալը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ինչպես նաեւ Սիրիայի Ժողովրդական խորհրդի պատգամավոր շեյխ Տալալ Ալ-Խալիլը, Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավորներ, Նիդերլանդների առողջապահության, բարեկեցության եւ սպորտի պետքարտուղար Մարտեն ֆան Օյեն, այլ պաշոնատար անձինք:
Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում, ՌԴ-ում, Սիրիայում, արեւմտաեվրոպական երկրներում եւ այլուր: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագներ են մատուցվել Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում։
Ստամբուլի նահանգապետարանը, մինչդեռ, ապրիլի 24-ին չի թույլատրել անցկացնելՀայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ավանդական հիշատակի ամենամյա միջոցառումը։