ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ապրիլի 23-ին զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ:
Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքներից պարզվել է, որ Մարտիրոսովը նույն օրը դեռեւս անհայտ հանգամանքներում հատել է հայ-ադրբեջանական սահմանը եւ ադրբեջանական կողմում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:
Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն: