Երեւանում ընդհանուր առմամբ իրականացվել է 855 հազար 193 պատվաստում: Առաջին դեղաչափով իրականացվել է 446 հազար 416, երկրորդ դեղաչափով՝ 391 հազար 073 պատվաստում:
Խթանիչ դեղաչափով պատվաստվել է 18 հազար 441 քաղաքացի:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ ապրիլի 25-ի 11:00-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, առողջացել է 13 քաղաքացի: Մեկ օրում իրականացվել է 2186 թեստավորում, մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 828 դեպք, որոնցից 410 հազար 571-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1952 խնամյալ:
Կորոնավիրուսը ՀՀ-ում խլել է 8622 մարդու կյանք:
Ընդհանուր կատարվել է 3 միլիոն 37 հազար 290 թեստավորում։