Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն հայտարարել է, որ անհրաժեշտ է առերեսվել Հայոց ցեղասպանության փաստի հետ, պետք է ընդունեկ լինել կարեկցանքի:
«Ես զգում եմ բոլոր այն մարդկանց ցավը, ովքեր իրենց կյանքը կորցրել են 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Մենք պետք է զգայուն լինենք ամեն տեսակ ցավի նկատմամբ»,- թվիթերյան գրառման մեջ նշել է թուրք ընդդիմադիր պատգամավորը։