Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ ՌԴ պաշտոնական այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը։
«Ռուսական եւ հայկական համապատասխան գերատեսչություններն արդեն ձեռնամուխ են եղել պայմանավորվածությունների իրականացմանը։ Պայմանավորվել ենք մեր հայ բարեկամների համար պահպանել գազի արտոնյալ գնագոյացումը»,- ընդգծել է Գոնչարը:
Ըստ ռուս դիվանագետի` «Գազպրոմ Արմենիա»-ն ծածկում է «երկնագույն վառելիքի»՝ երկրի պահանջարկի 80 տոկոսը։
«Հանրապետության տնտեսության մեջ «Գազպրոմ»-ի գծով ներդրումների ծավալը գերազանցում է 800 միլիոն դոլարը»,- հավելել է Գոնչարը: