Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են միջուկային գործարքի հարցի շուրջ կողմերի անմիջակա հանդիպման հնարավորության մասին։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ միջուկային գործաքի վերականգնման շուրջ բանակցությունների կողմերը մշակում են անմիջակա հանդիպում անցկացնելու հնարավորության հարցը:
«Երկու կողմերը՝ Իրանը եւ Եվրամիությունը, համոզված են, որ ժամանակի ձգձգումը երկխոսության օգտին չէ: Անհրաժեշտ է հնարավորինս շուտ նոր ուժեր հաղորդել բանակցություններին առկա հանդիպման միջոցով»,- ընդգծել է նա:
Խաթիբզադեն հավելել է, որ առայժմ որոշում չի ընդունվել՝ երբ եւ ինչ մակարդակով տեղի ունենա հանդիպումը, բայց վստահեցրել է, որ բանակցություններն օրակարգում են: Դիվանագետը չի ճշտել՝ որ երկրների ներկայացուցիչների մասին է խոսքը: