ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների դեմ առ դեմ նոր հանդիպումը տեղի կունենա միայն այն դեպքում, երբ բովանդակային պայմանավորվածություններ լինեն, որոնց շուրջ կարող է տեղի ունենալ մտքերի առարկայական փոխանակում:
«Միայն այդ ժամանակ հարցը կքննարկվի: Իսկ նման բան դեռ չկա»,- շեշտել է Ռուդենկոն։
Փոխարտգործնախարարը նաեւ անդրադարձել է Խերսոնում հանրաքվե անցկացնելու մասին ասեկոսեներին: Ռուդենկոն հայտարարել է, որ նման տեղեկություն չունի:
Ավելի վաղ բրիտանական հետախուզությունը հայտարարել էր Խերսոնում ռուսամետ հանրաքվե անցկացնելու մտադրության մասին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։