Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է երկու երկրների միջեւ հաղորդակցությունների բացմանը եւ սահմանազատմանը առնչվող հարցեր:
«Հանդիպմանը կողմերը կարծիքներ են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ»,- մասնավորապես ասված է հաղորդագրությունում: ՌԴ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ աջակցելու բանակցություններում առաջընթացին բոլոր ոլորտներում: