Ըստ The Washington Post պարբերականի՝ Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ամերիկացի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է, թե Կիեւն ապրիլին, մայիսին եւ հունիսին իր ժամկետային ծախսերի վճարման համար կարիք ունի միջազգային արտակարգ տնտեսական օգնության՝ ամսական առնվազն 5 միլիարդ դոլարի չափով, որից 2 միլիարդն ակնկալում է ստանալ ԱՄՆ-ից:
Ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում Մարչենկոն հայտարարել է, թե առանց վերոնշյալ միջոցների Ուկրաինայում հումանիտար ճգնաժամը կխորանա:
«Մենք պետք է այդ բացը լրացնենք հենց հիմա՝ անհրաժեշտ ֆինանսավորում ներգրավելու եւ այս պատերազմում հաղթելու համար»,- պնդել է նախարարը: Նա նշել է, որ տնտեսական աջակցությունն անհրաժեշտ է, որ պետությունը ի վիճակի լինի շարունակելու վճարել կենսաթոշակները, առղջապահության եւ կրթության ոլորտների աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաեւ հոգալ այլ հումանիտար կարիքներ՝ երկրի վերականգնման երկարաժամկետ կարիքները չհաշված:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անցյալ շաբաթվա վերջին հայտարարել էր, որ Վաշինգտոնը լրացուցիչ 500 միլիոն դոլար կտրամադրի Կիեւին տնտեսական օգնության տեսքով: Միացյալ Նահանգների ղեկավարը ճշտել է, որ այդ միջոցները Կիեւին են տրամադրվում տնտեսության կայունացման, աշխատավարձերի վճարման եւ բնկաչությանն անհրաժեշտ ծառայությունների մատուցման համար: