Ըստ ֆրանսիական Le Figaro պարբերականի՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու, ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հաստատել է, որ հյուսիսային դեպարտամենտից իր թեկնածությունը կառաջադրի երկրի՝ հունիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում:
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդը 2017-ից Պա դը Կալեի 11-րդ ընտրատարածքից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր է: Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ հունիսի 12-ին եւ 19-ին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով Էմանուել Մակրոնի օգտին քվեարկել է ընտրողների 58,54%-ը կամ Ֆրանսիայի 18,7 միլիոն քաղաքացի։ Մարին Լը Պենի օգտին քվեարկել է ընտրողների 41,46%-ը կամ 13,2 միլիոն քաղաքացի։