Լեհաստանի կառավարության՝ ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների հարցերով լիազոր Պյոտր Նաիմսկին հայտարարել է, որ Լեհաստանը ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումներ չի անի: Նա շեշտել է, որ հրաժարվելով գազի դիմաց ռուբլով վճարելուց՝ Լեհաստանը պատրաստ է հնարավոր ռիսկերին:
«Մենք ի վիճակի ենք ցանկացած պահի եւ անհրաժեշտության դեպքում հրաժարվել գազի մատակարարումներից: Մենք պատրաստ ենք նրան, որ ռուսական կողմը կարող է դադարեցնել մատակարարումները»,- եզրափակել է լեհ պաշտոնյան:
Մինչդեռ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի «ոչ բարեկամական» երկրներին չդասվող Հայաստանը, որը տարեկան ավելի քան երկու միլիարդ խորանարդ մետր բնական գազ է ներմուծում ՌԴ-ից եւ միայն 2021-ին Մոսկվային գազի դիմաց վճարել է 414 միլիոն դոլար, գազի դիմաց սկսել է վճարել ռուբլով։