Ապրիլի 26-ին Կրեմլում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ընդունելուց առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումները եւ ռուս-թուրքական հարաբերությունները:
Էրդողանը շեշտել է Ուկրաինայում հրադադարի հաստատման, հումանիտար միջանցքների բացման ու տարհանումների անվտանգ կերպով իրականացման կարեւորությունը եւ հավելել, որ բոլորի համար օգտակար կլինի խաղաղության հաստատման նպատակով Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններում գրանցված դրական միտումներն առաջ տանելը:
Այս համատեքստում նա Պուտինին եւս մեկ անգամ առաջարկել է «Ստամբուլյան գործընթացը» բարձրացնել նախագահների մակարդակի: