Լիտվայի ֆինանսական հանցագործությունների հետաքննության ծառայությունից հայտնել են, որ Լիտվան ի պատասխան Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողության եւ Եվրամիության սահմանած պատժամիջոցներին համընթաց սառեցրել է ավելի քան 20 միլիոն եվրո գումարի, ինչպես նաեւ հարյուր հազարավոր ռուբլու ակտիվներ:
«Ռուսաստանին եւ Բելառուսին առնչվող սառեցված դրամական միջոցների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 20,278 միլիոն եվրո, 3,419 միլիոն ԱՄՆ դոլար եւ 546 հազար ռուսական ռուբլի»,- ասված է գերատեսչության կայքում զետեղված հայտարարության մեջ:
Պատժամիջոցները կիրառվում են Լիտվայում յոթ իրավական անձանց նկատմամբ՝ «Նոր մարդիկ» խմբակցության առաջնորդ Ալեքսեյ Նեչաեւի, «Սեւերստալ»-ի համասեփականատեր Ալեքսեյ Մորդաշովի, գործարար Անդրեյ Մելնիչենկոյի, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւի, «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի հետ կապեր հաստատելու համար: