Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ապաշրջափակման հարցերը:
Ալիեւը հայտնել է, որ հաջորդ տարի ադրբեջանական կողմը կավարտի իր տարածքում երկաթուղու մի մասի շինարարությունը, որը երկիրը պետք է կապի Նախիջեւանի հետ: Նա հստակեցրել է, որ 100 կմ ընդհանուր երկարությամբ այդ երկաթուղային մայրուղու 60 կիլոմետրն արդեն կառուցվել է։
«Ինչ վերաբերում է ավտոմոբիլային ճանապարհին, ադրբեջանական կողմից աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիեւի հայտարարության առնչությամբ Հայաստանի կառավարությունից դեռեւս ոչ մի արձագանք չի հնչել: