Ըստ լեհական Onet գործակալության հաղորդագրության՝ Ռուսաստանը դադարեցրել է բնական գազի մատակարարումը Լեհաստանին, երբ լեհական կողմը հրաժարվել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց: Գործակալությունը նշել է, որ Ռուսաստանը գազ էր մատակարարում ըստ Յամալյան պայմանագրի:
Լեհաստանի կառավարության՝ ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների հարցերով լիազոր Պյոտր Նաիմսկին ապրիլի 26-ին հայտարարել էր, որ Լեհաստանը ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումներ չի անի: Նա շեշտել է, որ հրաժարվելով գազի դիմաց ռուբլով վճարելուց՝ Լեհաստանը պատրաստ է հնարավոր ռիսկերին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը այսուհետ ռուսական ռուբլով է գազ վաճառելու եվրոպական եւ այլ «ոչ բարեկամական» երկրներին: