ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը եւ Ռուսաստանը պետք է վերակազմավորեն հարաբերությունները եւ համաձայնության գան անվտանգության երաշխիքների շուրջ: Նա ընդգծել է, որ գործընթացը երկարատեւ ու բարդ կլինի:
Բորելը շեշտել է, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն պատրաստ էին Ռուսաստանի հետ քննարկելու անվտանգության բոլոր հարցերը մինչեւ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկը, սակայն դա անհնար դարձավ ռազմական գործողությունների սկսվելուց հետո: