Ռուսաստանում Նիդերլանդների հյուպատոսությունը հայտարարել է, որ ապրիլի 27-ից դադարեցնում է կարճաժամկետ վիզաների տրամադրումը, այդ թվում՝ տուրիստական։ Որոշման պատճառ է դարձել դիվանագիտական անձնակազմի կրճատումը։
Ի պատասխան մարտի վերջին Նիդերլանդների ձեռնարկած քայլերին, երբ ՌԴ դիվանագիտական առաքելության 17 աշխատակիցներ հռչակվեցին անցանկալի անձինք (persona non grata), Ռուսաստանի ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարեց 15 հոլանդացի դիվանագետների արտաքսման մասին։
Նիդերլանդների հյուպատոսությունը նշել է, որ այժմ իրենց երկրի տարածքում ռուսները կկարողանան ստանալ միայն մարդասիրական վիզաներ եւ ժամանակավոր կացության թույլտվություններ։