ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջեւ դրված խնդիրների կատարումը: ՌԴ խաղաղապահները քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մշտադիտարկում եւ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:
Պարեկություն է արվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում: Խաղաղապահ զորախմբի ինժեներական եւ սակրավորական խմբերը շարունակում են ստուգել եւ մաքրել տարածքը ականներից եւ չպայթած զինամթերքից։ Օրվա ընթացքում մաքրվել է 1 հա տարածք:
«ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: