Ա1+ գործակալությունը հաղորդել է, որ ցուցարարները ապրիլի 27-ի երեկոյան բողոքի երթի ժամանակ հարձակվել են «Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա:
Հարձակումն, ըստ ամենայնի, առնչվում է ապրիլի 24-ին 1in TV-ին տված հարցազրույցում հրատարակչի՝ Թուրքիայի դրոշը հրապարակավ այրող ցուցարարներին ուղղած «Ո՞ւմ էրեխու կյանքի հաշվին եք վառում․ ուրիշի հաշվին հայրենասիրություն խաղալը հեշտ է» արտահայտությանը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ֆեսյբուքյան գրառման մեջ դատապարտելով «անգործության մատնված ոստիկանների ներկայությամբ» հրատարակչին խմբով ծեծի ենթարկածների արարքը, պահանջել է ոստիկանների անգործությունը դարձնել ծառայողական քննության առարկա։