Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով: 2021-ի հոկտեմբերի 4-ից Ռոբերտ Խաչատրյանը ՀՀ ԲՏԱ փոխնախարարն էր:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը մինչեւ մարտի 11-ը՝ ՀՀ նախագահի լիազորությունների ստանձնումից երկու օր առաջ, զբաղեցնում էր Վահագն Խաչատուրյանը։